• Tue. May 14th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Թմրանյութերի շրջանառության ծավալներն աճել են. 2023թ. առաջին եռամսյակի ցուցանիշները մտահոգիչ են

ByEditor

May 18, 2023

Հայաստանը շարունակում է գտնվել միջազգային բոլոր հնարավոր հարթակների ուշադրության կենտրոնում: Հիմա էլ պարզվում է, որ Իտալիայում ձերբակալել են մի ուղեբեռ, որի մեջ եղել է մեծ ծավալների թմրանյութ նախատեսված Հայաստանի համար:

Հանրության մոտ այնպիսի կարծքիներ են շրջանառվում, որ հնարավոր է՝ մեր հանրության զգալի մի հատված իրապես գտնվում է թմրանյութերի ազդեցության տակ, և դա է ավելացող հանցագործությունների կամ ոչ ադեկվատ վարքագծի պատճառը: Իրականում պետք է փաստել, որ թմրանյութերի հետ կապված խնդիրներն իրապես շատ են և նվազման միտում չունեն:

Մասնավորապես, 2023թ-ի առաջին եռամսյակում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թվաքանակի մասնաբաժինը հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր թվաքանակում կազմել է 24%.

Գծապատկեր 1. Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թվաքանակը 2023 և 2022թթ-երի առաջին եռամսյակում

Փաստորեն, ՎԿ տվյալները փաստում են, որ 2023թ-ի հունվար-մարտին թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թվաքանակը 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 2 անգամ՝ կազմելով 982 միավոր:

Դիտարնեք իրավիճակը ավելի հանգամանորեն.

Գծապատկեր 2. Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թվաքանակի կառուցվածքը 2023 թ-ի առաջին եռամսյակում

Ինչպես ցույց են տվել հաշվարկները, 2023թ-ի առաջին եռամսյակում երկրում արձանագրված թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թվաքանակի 99%-ը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, որի ծավալները կազմել են  972 միավոր: Վերջինս 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է մոտ 2 անգամ: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալների 57%-ը կատարվել է իրացման նպատակով:

Այս դեպքում իրացման նպատակով արձանագրված հանցագործությունների թիվը 2023թ-ի առաջին եռամսյակում կազմել է 551 միավոր: Վերջինս 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ աճել է մոտ 3 անգամ: